Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

«Երեք ծնողներից երեխաներ» են խոստացել արդեն 2017թ. 1in.am

«Երեք ծնողներից երեխաներ» են խոստացել արդեն 2017թ. 1in.am

«Երեք ծնողներ» միջամտությունը՝ միտոքոնդրիումի փոխպատվաստում արտամարմնային բեղմնավորման ժամանակ, առաջին անգամ հաջողությամբ կատարվել է մարդու առողջ էմբրիոնների համար: Գործողության հաջող իրականացումը հնարավոր է դարձնում դրա օգտագործումը բժշկության մեջ արդեն 2017թ. վերջին, հայտնում է Nature ամսագիրը:

«Երեք ծնողների» մեթոդը դոնոր կնոջից միտոքոնդրիումի ԴՆԹ-ի փոխպատվաստումն է մոր ձվաբջջում, ինչի արդյունքում երեխան միտոքոնդրիումային ԴՆԹ է ստանում երրորդ կողմից: Գիտնականները կարծում են, որ դա հնարավորություն է տալիս խուսափել մոր կողմից մուտացիաների ազդեցությունից, որոնք կարող են հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են՝ դիաբետի համախտանիշը և խլությունը:

2010թ. Դուգ Թերնբուլը Նյուքասլի համալսարանից և նրա գործընկերները նոր մեթոդ են մշակել՝ կապված նրա հետ, որ վնասակար միտոքոնդրիումները ձվաբջջում հեռու են միջուկից (ԴՆԹ-ով): Այսպես, կարելի է նախ բեղմնավորել ձվաբջիջը, հետո դրանից հանել միջուկը և փոխպատվաստել դոնորական բջջի մեջ առողջ միտոքոնդրիումներով:

Նոր հետազոտության շրջանակներում գիտնականները 200 անգամ միջուկը փոխպատվաստել են՝ դոնորական առողջ ձվաբջիջիներ օգտագործելով: Գիտնականներին հաջողվել է կատարելագործել գործընթացը և կտրուկ նվազեցնել վնասակար միտոքոնդրիումների թիվը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ